Շատ տնտեսվարողներ խուսափում են 1-3-րդ ծրագրերին դիմելուց․ Գորգիսյան
Կառավարության հակաճգնաժամային 1-3-րդ ծրագրերին շատ տնտեսվարողներ խուսափում են դիմել, որովհետև վստահ չեն՝ ի վիճակի լինելո՞ւ են վերադարձնել վարկային միջոցները, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Մեկ այլ խնդիր, ըստ Գորգիսյանի, այդ տնտեսվարողների վարկային պատմություններն են։ Պատգամավորի խոսքով՝ քանի որ շատ կոշտ ֆիլտրեր են դրված, շատ կազմակերպություններ դուրս են մնում ծրագրերից, ու նրանց գոյությունը վտանգվում է։
Ինչ վերաբերում է քաղաքացիների աշխատանքի գնալուն, նա նշեց, որ մարդիկ ստիպված են տաքսիներին վճարել իրենց ամբողջ աշխատավարձը։ Գորգիսյանը վստահեցնում է, որ ավտոբուսներով և մետրոյով հնարավոր է ապահովել սոցիալական հեռավորությունը և կազմակերպել մարդկանց փոխադրումը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...