Մի քանի անգամ մեղմացրել ենք վարկային ծրագրերին դիմելու պայմանները․ Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Ազգային ժողովում պատասխանեց այն մտահոգությանը, որ որոշ խոշոր հարկատուներ չեն կարողանում օգտվել կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագրերից փոքր վճարային ուշացումների պատճառով։ Այս խնդիրը բարձրացրել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Անանյանը բացատրեց, որ հաշվի առնելով այդ մտահոգությունները իրենք կառավարությունում մի քանի անգամ վերանայել են, թե ինչ են նկատի առնում բարվոք վարկային և հարկային պատմություն դիտարկելիս։ ՊԵԿ ղեկավարը նշեց, որ մի քանի անգամ մեղմացրել են դիմելու պայմանները տնտեսվարողների համար և շարունակում են դիտարկել այլ հնարավորություններ։
Մյուս կողմից Անանյանը նշեց, որ չեն կարող շատ մեղմացնել, հակառակ դեպքում կխարխլեն բարվոք հարկային պատմության գաղափարը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...