Ջալալ Հարությունյանը հետևել է ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլին
Ապրիլի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի ‹‹Տիգրանակերտ›› զորավարժարանում հետևել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
‹‹Ուժեղացված մոտոհրաձգային վաշտի տագնապով դուրսբերումը կենտրոնացման շրջաններ և նախապատրաստումը մարտի, ընթացքից հարձակման վարումը հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի վրա:
Հակագրոհի կասեցումը և պաշտպանության կազմակերպումը նպաստավոր բնագծում›› թեմայով անցկացված զորավարժությանը, որին ներգրավված էին կենտրոնական ենթակայությամբ գործող բրիդադներից մեկի մոտոհրաձգային վաշտերից մեկը՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական ստորաբաժանումներով, միտված էր կատարելագործելու ուսուցանվող սպաների ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզելու նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:
Զորավարժության ընթացքում մասնակից անձնակազմը մարտունակության և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ կարողացել է դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրը: Զորավարժության ավարտից հետո ամփոփվել են արդյունքները, մասնակից անձկազմին էլ տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...