Հասարակություն
Աշխատանք փնտրողների համար երկաշաբթյա առցանց դասընթաց կանցկացվի
WRed
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար:
Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:
Նախարարությունից նշում են, որ դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Դասընթացի մասնակցության հայտը` պետք է լրացնել մինչև ս.թ.ապրիլի 23-ը:
Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից՝ մինչև մայիսի 11-ը:
Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
WRed
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
WRed