Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ. Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը:
Ռուբինյանին հարց են ուղղել՝ ի՞նչ է քննարկվում հիմա:
«Ես կարծում եմ՝ երկու պնդումները՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ, լիովին պատասխանում են ձեր հարցին»,- ասել է նա:
Ռուբինյանը նշել է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Լրագրողները խնդրել են մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Արցախի հարցում քննարկվում է փուլային լուծումը:
«Ես չեմ կարծում, որ հիմա պետք է մեկնաբանեմ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան, ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ ԱԳ նախարարին, նա երեկ առավել քան հստակ, առավել քան պարզ ներկայացրել է իրավիճակը, ՀՀ դիրքորոշումը»,- ասել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...