Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 90․000-ը
Թուրքիայում ապրիլի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 123 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, հայտնում է ermenihaber.am-ը:
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 39․703 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․674 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, ապաքինվել է ևս 1454 մարդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 13․430 հիվանդ։ 1․909 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90.980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 673․980-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում զգալիորեն առաջ է անցել Իրանից։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...