Գազի արտահոսք Մարտունիում. հրդեհի բռնկվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկը սնուցող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11:03-ին, մարել՝ 11:25-ին: Այրվել է խողովակից արտահոսած գազը:
Մարտունու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները փակել են գազախողովակը սնուցող փականը և իրականացրել նորոգման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...