Պետությունն աջակցության ծրագիր ունի բոլոր ուսանողների համար
Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ), ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները:
Նա նախ շեշտեց, որ բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ: «Նույն մեխանիզմն ենք որոշել դնել նաև 14-րդ միջոցառման մեջ: Սրանով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն` բարձր առաջադիմությամբ ուսանողները, գերազանցիկները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան: Սակայն մենք ծրագիր ունենք նաև բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից և բուհի կարգավիճակից: Նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, որոնք ավելի ցածր առաջադիմությամբ են սովորում, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կստանան»,-ասաց Սարգսյանը
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...