Հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն. վարչապետ
Հայաստանում հոգևորականությունը հիասթափվելու լուրջ տեղիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ հիասթափվելու պատճառ ունի հոգևորականությունը ժամանակակից Հայաստանում, որովհետև ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման արդյունքում մեծ բացեր ու պորբլեմներ ունի և սա հոգևորականների համար առաջացնում է լրջագույն հիասթափություններ», - ասաց նա։
«Այսօր հոգևորականության գործունեության մեջ երբեմն քաղաքական ինտրիգներ են նկատվում։ Շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն, երբեմն՝ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հիասթափություններ են կան նաև մի շարք այլ խմբերի մոտ՝ լրատվամիջոցներ, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքներով հեղափոխությանը միացած մարդիկ, ռուսամետներ, արևմտամետներ, օլիգարխիա, կրիմինալիտետ։
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...