Ուկրաինայի նախագահը խորհուրդ է տալիս մտածել գոյատևման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում ուկրաինացիներին խորհուրդ է տալիս մտածել հարմարավետության և գոյատևման մասին: Այս մասին հայտնում է Известия-ն: Նրա կարծիքով՝ երկրում կան հաց, կարագ, կաթ և ձավար, ինչը նշանակում է, որ համավարակը հաղթահարելու բոլոր շանսերը կան: «Կհաղթահարենք կորոնավիրուսը, մեկուկես ամիս կանցնի, կհաղթահարենք, եթե անկեղծ: Ես դրանում վստահ եմ»,- ասել է Զելենսկին ապրիլի 17-ին «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Նա նաև հավելել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են մեղմել կարանտինի պայմանները:
Նախագահի կարծիքով՝ մարդիկ պետք է վերադառնան աշխատանքի: Սահմանափակումների չեղարկումը, սակայն, հնարավոր կլինի այն դեպքում, եթե իրավիճակն ավելի չսրվի: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ երկրում վարակվել է 4.6 հազար մարդ, մահացել՝ 125-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...