ՈՍ անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետն ազատվել է պաշտոնից
Կարապետ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի’ ընկերներ, հարազատներ, իմ հարգելի’ քաղաքացիներ, անձնական պատճառներից ելնելով, իմ նախաձեռնությամբ, 10.04.2020թ. դիմել և ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»:
Նա նշել է՝ ետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած իր կյանքի անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվել է որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել է, ընդունում է և ընդունելու է մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իր՝ որպես մարդ և որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ է ոստիկանությանը: Թումասյանի խոսքով՝ եթե կրկին բախտ վիճակվեր ԲՈՒՀ և մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեր հարազատ կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունը.
«Ընդգծված սրտացավություն՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել՝ թողնում եմ հանրության և Աստծո դատին: Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու և շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս: Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության և անկեղծ վերաբերմունքի համար: Աստված բոլորիս պահապան»:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...