Ախուրյանի ԲԿ փոխտնօրենը թեստավորվել է. ԲԿ տնօրեն
Ախուրյանի ԲԿ-ի փոխտնօրենը թեստավորվել է, նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանը` նշելով, որ փոխտնօրենը շատ կարճ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված ծնողների հետ:
«Փոխտնօրենի ծնողներն Աշտարակում են ապրում, ինքը նրանց հետ չի բնակվում, ուղղակի ձեռնոցով ու դիմակով մտել է մի պահ հոր շահած «Գրին քարտ»-ը փոխանցելու: Բայց 14 օր անց մեկուսանալուց հետո թեստավորվել է եւ բացասական է եղել»,- ասաց նա` նշելով, որ Ախուրյանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր դեռ չկան:
Նա հավելեց, որ ԲԿ-ից միայն մեկ հոգի է այժմ մեկուսացված` ռենտգեն անող մասնագետի տեխնիկը. «Նա ռենտգեն է արել մի քաղաքացու, որի մոտ մեկ շաբաթ անց կորոնավիրուս է հայտնաբերվել: Հիմա սպասում է, մինչեւ իրեն էլ կթեստավորեն»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...