Քաղաքացին կրակել է տարաների ուղղությամբ, գնդակը դիպել է տարածքում կանգնած երիտասարդի գլխին
2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:55-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված երիտասարդ:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Նույն օրը կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի փողոցում վարձակալական հիմունքներով բնակվող 40-ամյա քաղաքացին իրեն պատկանող «HATSAN» MOD. 125E տեսակի օդաճնշիչ հրացանով մի քանի անգամ կապարե փամփուշտներով կրակել է իր տան երկրորդ հարկի բաց պատշգամբում տեղադրված մետաղե տարաների ուղղությամբ, ինչի արդյունքում էլ արձակված գնդակներից մեկը դիպել է նշված տան դիմաց գործող ավտոտեխսպասարկման սրահի բակում կանգնած վերը նշված երիտասարդի գլխի հատվածին:
Պատշգամբում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մետաղե տարաներ՝ կրակոցներից առաջացած հետքերով, զննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է իրեն պատկանող վերը նշված հրացանը և երեք տուփ կապարե փամփուշտները, որոնք առգրավվել են: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...