Մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք․ Բաբկեն Թունյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ հոսքը օրեցօր ավելանում է։ Իսկ այսօր Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք։Ժողովուրդ ջան, գիտեմ՝ հեշտ չի, բայց խնդրում եմ մի կարճ ժամանակ էլ դիմացեք։Վերջին շրջանում հաջողվել է կայունացնել կորոնավիրուսից բուժվողների թիվը։ Բայց եթե էսպես շարունակենք, նորից ետ կգնանք։Մենք տնտեսությունը փաստացի «սառեցնելով»՝ չափազանց թանկ գին ենք վճարել ու վճարում։ Ու եթե կանոնները չենք պահպանում, կնշանակի՝ այդ գինը վճարում ենք ոչնչի համար։ Ու դրա ազդեցությունը բոլորս ենք զգալու։Նաև մեր ոստիկաններին եմ խնդրում՝ ռեժիմի խախտման ոչ մի դեպք աչքաթող մի արեք։ Ձեր ծանոթին կամ հարազատին կամ միասին քայլող ընտանիքին չկանգնեցնելով ու չհորդորելով կանոնները պահպանել՝ դրանով իրենց լավություն չեք անում, այլ ճիշտ հակառակը։
Բոլորիս առողջություն ու համբերություն»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...