Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում շուրջ 10 կմ երկարությամբ հետիոտնային ճեմուղի կկառուցվի
Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների խթանման նպատակով մշակվում է գոտևորման նախագիծ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանի հետ քննարկել են շուրջ 10 կմ երկարությամբ հետիոտն ճեմուղու (promenade) կառուցապատման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:
Մինչև Սևանավանքի մոտ ձգվող ճեմուղուն զուգահեռ նախատեսված է կառուցել հեծանվային ուղի, որը տեղակայվելու է 1905․0 նշի վրա։ Ճեմուղու երկայնքով կազմակերպվելու են հյուրանոցային, ակտիվ հանգստի և զվարճանքի, սպասարկման և սննդի օբյեկտների, պուրակների գոտիներ՝ ձևավորելով միջավայրին ներդաշնակված լուծումներ և առավելագույնս ապահովելով այցելուների կապը բնական լանդշաֆտի հետ։ Տվյալ ծրագրով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրումների ներգրավման և զբոսաշրջիկների հարմարավետ հանգստի կազմակերպման համար։
Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը և մասնագիտական խմբի ներկայացուցիչները հայեցակարգի զարգացման նոր առաջարկություններ ներկայացրեցին, և քննարկման արդյունքում որոշվեց ծրագրում նոր լրամշակումներ կատարել, ինչպես նաև հաշվի առնելով Արտակարգի իրավիճակով պայմանավորված հնարավոր տնտեսական ճգնաժամի հետևանքներն՝ արագացնել գործընթացի կազմակերպումը և այսպիսով նոր խթան հաղորդել զարգացման ծրագրերին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...