«Հրազդան ՋԷԿ»-ում մետաղական թիթեղն ընկել է բանվորի վրա. վերջինս մահացել է
Ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով 10 րոպե անց, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Վարդան Պետրոսյանն էր, ով ժամը 14։00-ի սահմաններում «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռուբեն Մաթևոսյանի կողմից շահագործվող «ԶԻԼ» մակնիշի 36 NC 226 համարանիշի ավտեմեքենայի ավտոկռունկի վրայից մետաղական թիթեղը պոկվել և ընկել է տեղում աշխատանքներ կատարող Վ. Պետրոսյանի գլխին, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...