Ucom-ը նոր տնօրեն ունի. ընկերության Տնօրենների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել
Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նոր տնօրեն ունի: Այս առնչությամբ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։
Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։ Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։
Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճենբերված է հաջորդիվ)։
Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ.
- Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերությանգլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների խորհուրդը։
- Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք։
- Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը (Բացառություն է կազմում Ընկերության խորհրդի և ընդհանուր ժողովի իրավասության հարցերը, որոնցով, ինչպես և այս դեպքում հանդես գալու իրավունք ունի համապատասխան մարմնի ներկայացուցիչը)»,- ասված է հայտարարության մեջ։
Արա Սերգեյի Խաչատրյան
Ucom ընկերության գլխավոր տնօրեն
Մասնագիտական կենսագրություն
Կրթությունը
Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել էՄեծ Բրիտանիայիում գտնվող Լոնդոնի «Բիզնես դպրոցում» և ԱՄՆ ՆյուՅորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA):Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։
Աշխատանքը
Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարմանխորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում,իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակականկրթության խորհրդատվական մարմնի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ»,- ասված է ընկերության հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...