Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1518-ի. Ermenihaber
Թուրքիայում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 115 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Еrmenihaber-ը:
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 34․090 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․281 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 115 դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 511 մարդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 5․674 հիվանդ։ 1․820 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69.392 հաստատված դեպք և մահվան 1518 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 477․716-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...