Կորոնավիրուսով երկու ամսական երեխան և նրա մայրը դուրս են գրվել «Լուսավորիչ» ԲԿ-ից
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիորսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների, տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականցնում։ Աշխատանքներում ներգրավված են հիմնականում ԲԿ-ի բժիշկները։
«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք դուրս են գրվել երկու ամսական երեխան և նրա մայրը, ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը տվեց դրական պատասխան։
Ի դեպ, լավ ինքնազգացողություն ունեցող պացիենտների տրամադրությունը բարձր է, նրանք անգամ կատակում են։ Նրանցից մեկը պատմել է, որ 60-ն անց մարդ է, 15 տարեկանից ծխում է, բայց կողքի պալատում բուժվողին խոստացել է՝ վիրուսից լավանալուց հետո ծխելը թողնելու է, ուղղակի վստահ չէ, որ ամեն առավոտ մարզանք կանի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...