Վիրուսի՝ առանց ախտանիշների տարածումը քաղաքացին կարող է կանխել. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Ներկայում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել 11 մարզից 7-ում: Նման իրավիճակում կանխարգելող միջոցառումների գործիքակազմում թուլանում է պետական միջոցառումների ազդեցությունը եւ մեծանում հասարակության ինքնակազմակերպման ու սահմանափակումների պահպանման վարքագծի նշանակությունը: Պետությունը հնարավորինս սահմանափակել է վարակի տարածման հնարավոր ուղիները՝ առաջին հերթին արգելելով հասարակական տրանսպորտի աշխատանքները, մասսայական միջոցառումների կազմակերպումը: Այս փուլում համավարակի տարածման կանխարգելման գործընթացներում առաջին դերակատարումն արդեն անցնում է հասարակությանը: Քաղաքացու վարքագծի կարեւորության մասին իրազեկումները մշտապես են իրականացվում հնարավոր բոլոր միջոցներով: Տնտեսական մեղմացումներ սահմանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի հիմնական մասը հատկացրեց այդ ուղերձին: Նա նաեւ թույլատրված գործունեությունների ոլորտների գործատուներին պատասխանատվության եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հորդորներ հղեց:
Սինգապուրի առողջապահության ինստիտուտի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածության 70 տոկոսն առանց ախտանիշերի է ընթանում, ինչը բարձրացնում է վարակելու հավանականությունը եւ դԺվարացնում դրա դեմ պայքարը: Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական պաշտպանական միջոցների եւ միջոցառումների կիրառումն առաջնային նշանակություն է ստանում հատկապես այն դեպքում, երբ պետությունը հնարավորություն չունի համատարած թեստավորումներ իրականացնելու՝ առանց ախտանիշների վարակակիրների իրական թիվը պարզելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...