«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտ է մահացել
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...