Լավ լուր՝ տնտեսվարողների համար․ Բաբկեն Թունյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասով մեղմացվել են։ Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ ոչ միայն այն տնտեսվարողները, որոնց դիմումների ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, ԱՅԼ ՆԱԵՎ այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն: Այսինքն, հնարավոր է՝ տնտեսվարողը տարվա ընթացքում հարկերը վճարելու հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն անկախ այդ հանգամանքից, եթե նա տարին փակել է առանց հարկային ապառքների, կարող է դիմել այս ծրագրերին և օգտվել արտոնյալ վարկերից։ Մանրամասները այստեղ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/33821/»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...