«Հրապարակ». Բժշկի վրա փորձել են դանակ հանել, որ թույլ տա դուրս գան
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով հիվանդների, այսպես ասած` կադրային բանկը որտե՞ղ է պահվում՝ հարցրինք խնդրով զբաղվող իշխանական աղբյուրին։ «Առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգում»: Շա՞տ են հիվանդները, մեկուսացվածները: «Եթե մեկուսացվածների մասով ասենք՝ Երեւանում կարանտինի մեջ է մոտ 1000 հոգի, 700-ին մոտ` Ծաղկաձոր-Աղավնաձորում, Տավուշում կան մեկուսացվածներ»: Բոլորին թեստեր արվե՞լ են։ «Իհարկե, սակայն մեծամասնության մոտ հիվանդության սեգմենտները բացակայում են, 150 հոգուց մոտ 10-12-ն են հաստատվում․ միջին ցուցանիշն այդքան է։ Ավելի նուրբ խնդիր կա, այսպես ասած` փոխհարաբերությունների մասով։ Մարդիկ կան, որ չեն ցանկանում մնալ կարանտինում, մեկուսացմանը չեն դիմանում՝ վիճում են, կոպտում, երբեմն անթույլատրելի վարքագիծ դրսեւորում, կա, որ փորձում են փախչել, թույլ չենք տալիս, անգամ բժիշկներից մեկի վրա փորձել էին դանակ հանել, որ թույլ տա դուրս գան․․․»: Նման դեպքերի համար կարծես քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ «Պատկերացրեք` կարանտինից այդքան խուսափողների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանվի, ի՞նչ դուրս կգա»։ Մեկուսանալ չցանկացողները կոնտակտավորների ո՞ր տոկոսն են կազմում։ «Ամեն խմբում հինգ-վեց հոգի լինում են»: Բանը դիվանբաշուն չի՞ հասնում։ «Ոչ, իհարկե, ամեն կերպ փորձում ենք խնդիրը կարգավորել։ Վերջին դեպքն էր դժվար՝ կինը մահացել էր, ամուսինը Ռուսաստանից եկել էր, իրեն իզոլացրել էինք, առավոտյան պետք է ոստիկաններով, կամավորներով մասնակցեր թաղմանը, հոգեբանորեն դժվար վիճակում էր, ոչ ադեկվատ վարքագիծ էր դրսեւորում՝ չէր ենթարկվում, ինչն էլ մասամբ հասկանալի էր… էնպես որ` հեշտ չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...