Ունե՞նք դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնող ավիաընկերություն. հարց Ռևազյանին
Ունե՞նք արդյոք դեպի Եվրոպա անարգել թռիչքներ իրականացնող ավիաընկերություն: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, և որքա՞ն ժամանակով են լիցենզիայից զրկվել ավիաընկերությունները:
Ռևազյանը նշեց՝ ավիաընկերությունները լիցենզիայից զրկվել են ժամանակավորապես, այդ լիցենզիաները կարող են վերականգնվել այն պարագայում, երբ կոմիտեն պատրաստ կլինի կատարել իր վերահսկողական ֆունկցիան, իսկ թե հստակ ինչ ժամկետում, չեն կարող ասել:
«Մի շարք խնդիրներ կան, որոնք խոչընդոտ են հանդիսանում խնդիրների լուծմանը, նույն կորոնավիրուսը հնարավորություն չի ընձեռում հա՛մ օտարերկրյա, հա՛մ ներսի մասնագետների հետ քննարկում ունենալ և կատարել աշխատանք, որոշակի քայլեր հիմա էլ են արվում, բայց հստակ չեմ կարող խոսել ժամկետների մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին, Ռևազյանը նշեց՝ այդպիսիք չունենք, քանի որ ընդամենը երկու ավիաընկերություն կար Հայաստանում գրանցված, որ դիմել էին այդ թույլտվությունը ստանալու համար, սակայն դրանց գործունեությունը փաստացի դադարեցվել է:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը տեղեկացրեց՝ կան որոշակի թույլտվություններ, որ ավիաընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել՝ մարդասիրական, բժշկական, տարհանման նպատակներով երկու ավիաընկերություններն էլ կարող են իրականացնել դեպի Եվրոպա թռիչքներ, ապա մասնավորեցրեց՝ խոսքը ԵՄ անդամ, ոչ թե այլ պետությունների մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...