Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է «Անկախ Թուրքիա» կուսակցության նախագահը. Ermenihaber
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է «Անկախ Թուրքիա» կուսակցության (BTP) նախագահ Հայդար Բաշը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
73-ամյա կուսակցապետը և իր ընտանիքի 8 անդամները կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել էին Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանի հիվանդանոցներից մեկը։ Նրանք թեստավորում էին անցել և բոլորի թեստի պատասխանը դրական էր ստացվել։
Բաշը 4 օր գտնվել է հատուկ բժշկական վերահսկողության տակ, սակայն ծագած շնչառական խնդիրների պատճառով նախօրեին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Չնայած բուժաշխատողների կատարած անհրաժեշտ բոլոր միջամտություններին՝ նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...