Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ի գործադրած բռնության փաստով ՀՔԾ-ում 2 քրգործ է հարուցվել
Սիսիանում քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Օրերս Սիսիանում քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև միջադեպի էր եղել, որի հետ կապված ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ըստ գործի նյութերի՝ Սիսիանի բնակիչները հաղորդում են ներկայացրել ՀՔԾ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների վերաբերյալ, որի շրջանակում հարուցվել է 2 քրգործ: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան:
Ըստ խոսնակի՝ քրգործերից մեկը վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի և ոստիկանապետի պաշտոնակատարի միջև տեղի ունեցած միջադեպին: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Մյուս քրգործը հարուցվել է Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 309.1-րդ հոդվածներով (խոշտանգումը):
Ավելի վաղ միջադեպի մասին գրել էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ տեղեկացնելով, թե Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ն բռնություն է գործադրել քաղաքացիների նկատմամբ։
«Հատուկ նոր ոստիկանապետի համար։ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են»,- գրել էր ԼՀԿ-ական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...