Անուն-ազգանունով, արյան անալիզով բոոր դատապարտյալներին գիտեմ, կոչ եմ անում կողմ քվեարկել․ Զոհրաբյան
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության առաջարկած նախագծին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում կողմ քվեարկել։ Իսկ նախագիծը, ըստ հեղինակի, առաջարկում է հավելյալ երաշխիքներ սահմանել, որ պատգամավորները անխոչընդոտ կարողանան տեսակցել դատապարտյալների հետ։ Կառավարությունը կարծում է, որ այդ նախագիծը ոչ մի խնդիր չի լուծում։
Նաիրա Զոհրաբյանը նախագիծը պաշտպանելիս ասաց, որ եզակի պատգամավոր է, որ հավանաբար անուն-ազգանունով, նույնիսկ արյան անալիզով ճանաչում է բոլոր դատապարտյալներին։ Նա հիշեցրեց, որ ոչ թե որպես իրավաբան է խոսում, այլ պրակտիկ պատգամավոր, որ բազմիցս եղել է քրեակատարողական հիմնարկներում։
Նա նշեց, որ այսօր չկա խոչընդոտ տեսակցությունների համար, բայց երաշխիք էլ չկա, որ խոչընդոտներ չեն լինի, որովհետև նախկինում այդպիսի դեպքեր եղել են։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...