ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան
ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի Խարթում քաղաքից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։
Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել Հայաստան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...