Բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն մեկնելու Հայաստան. դեսպան
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնում է, որ, չնայած ՌԴ-ից ՀՀ կազմակերպված չվերթներին, դեռ շատ կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են վերադառնալ Հայաստան:
«Թեպետ մեզ հաջողվեց անցած շաբաթ Հայաստան տեղափոխել 3 չարթերային թռիչքներով ավելի քան 650 ուղևոր, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն մեկնելու Հայաստան, ունեն առաջին օգնության կարիք՝ կապված ՌԴ-ի տարածքում իրականացվող հատուկ միջոցառումների հետ։
Ապրիլի 13-ից Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում սկսում է գործել հատուկ անցագրային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիների շարժը, այդ թվում՝ այլ տարածաշրջաններից դեպի Մոսկվա այցելություններն առանց հատուկ թույլտվության արգելված են։ Սա նշանակում է որոշակի արգելափակումների առկայություն նաև մեր աշխատանքի մեջ, այդ թվում՝ կապված հյուպատոսական աջակցության, հյուրանոցային ապահովման, օդակայաններում շարժի հետ»,- հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փոխվար...