6 զինծառայող ավարտել է բուժումը և վերադարձել ծառայության. ինչպիսի՞ն է ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակը
Այս պահին ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչառության սարքին միացված զինծառայող ևս չկա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակին, ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Նա չհրապարակեց թե՛ բուժվող, թե՛ մեկուսացված զինծառայողների թիվը եւ թե՛ այն վայրերը, ուր նրանք գտնվում են՝ հավաստիացնելով. «Ե՛վ բուժվողների, ե՛ւ մեկուսացվածների համար ստեղծված են գերազանց պայմաններ: Ամենօրյա տեղեկատվությամբ դուք կիմանաք, որ մեր զինծառայողներն ավարտելու են բուժումն ու դուրս են գալու շարունակելու իրենց ծառայությունը»:
Օհանյանը հասվաստիացրեց, որ այդ թիվը չնչին է, իսկ այսօր առավոտյան ժամը 11.00-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և վերադարձել ծառայության:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...