Թուրքիայի խոշոր քաղաքներում հայտարարված պարետային ժամի պատճառով երկրում քաոս է. հացի հերթեր են, մարդիկ իրար են ծեծում
Թուրքիայի խոշոր քաղաքներում հայտարարված պարետային ժամի պատճառով երկրում քաոս է. հացի հերթեր են առաջացել, մարդիկ իրար ծեծել են, հայտնում է EAD Daily- ն: Երկրի կառավարությունը տանից դուրս գալու արգելքը հայտարարել է երեկ, կեսգիշերից երկու ժամ առաջ: Պարետային ժամի խախտման համար տուգանքը 2,5 հազար լիրա է (363 դոլար): Շուտով փորձեցին պարզաբանել, որ հացաբուլկեղենի խանութներն ու դեղատները կաշխատեն, բայց արդեն ուշ էր, վախեցած մարդիկ խուճապի մեջ վազել են սնունդ գնելու: Մարդիկ ուղղակի գրոհել են խանութներ: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից խուսափել չի հաջողվել:
Ըստ համաճարակաբանական վերլուծությունների, Թուրքիայում հիվանդության տարածման տեմպը շատ բարձր է: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 47 հազարը, 1006 հոգի մահացել է, ավելի քան 14 հազար մարդ էլ կարանտինային ռեժիմի մեջ է:
Թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը իր թվիթերյան էջում, քննադատելով ճգնաժամային իրավիճակում իշխանությունների անփույթ գործելակերպը, գրել է. «Վատ կառավարում, խուճապ, խայտառակություն: Եթե ամոթ ունենային, հրաժարական կտային»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեռնոբիլի մերձակայքում բռնկված հրդեհը մոտենում է ատոմակայանին
Չեռնոբիլի ատոմակայանի գոտու երեք անտառների տարածքում ուկրաինացի փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ին...