5 օրվա ընթացքում 330 միլիոն գլանակ զուգարանի թուղթ. ԱՄՆ-ում զուգարանի թղթի վաճառքը նոր թափ է հավաքում
ԱՄՆ-ում բնակիչները միայն վերջին շաբաթվա ընթացքում Walmart սուպերմարկետների ցանցից ավելի քան 330 միլիոն գլանակ զուգարանի թուղթ են գնել, որը հավասար է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն հասանելիք մեկական գլանակի, այս մասին ամերիկյան Today հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտնել է Walmart-ի ղեկավար Դուգ Մաքմիլոնը։
«Վերջին հինգ օրվա ընթացքում մենք այնքան զուգարանի թուղթ ենք վաճառել, որ յուրաքանչյուր ամերիկացու մեկ գլանակ կարող էինք ապահովել․ և դա միայն վերջին հինգ օրվա ընթացքում»,- նշել է առևտրային ցանցի ղեկավարը։
Մաքմիլոնը կոչ է արել ամերիկացիներին՝ ապրանքները միանգամից չգնել, քանի որ դրա հետևանքով խանութներում պակասություն է առաջանում․ դրա փոխարեն նա առաջարկել է կանոնավոր կերպով, օրինակ՝ շաբաթական մեկ անգամ գնալ գնումների։
Նա նաև նշել է, որ սուպերմարկետներում ապրանքների՝ այդ թվում ախտահանող միջոցների մատակարարումները չեն դադարում։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է գլխավորել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների թվով ցուցակը։ Երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 500 000 դեպք, որից 18 761-ը՝ մահվան ելքով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 977-ի. նոր հաստատված դեպքերի թիվն է 40. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալ է ներկայացրել
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք կա. 1 մահ. հաստատված դեպքերը՝ 966
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, այս մասին տեղեկանցում...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...