Ուկրաինայում վարակվել է հայ համայնքի ներկայացուցիչ. UA-Report.info
Ուկրաինայում կորոնավիրուսի է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է UA-Report.info-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։
«Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի. խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է»,- նշում է կայքը:
Հարությունյանն ընդգծել է, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ուկրաինայում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
«Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:
Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...