ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրիլի 9-ին հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծվել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ:
Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային բաժնի, Երևանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Վաղարշապատի ծննդատան և պոլիկլինիկայի, 5 մարզային բժշկական կենտրոնների և 4 դեղատան, Մարտունու զինկոմիսարիատի, Գավառի և Նորատուս գյուղի 4 եկեղեցիների, Վեդու և Արտաշատի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի, Արարատի կապի սպասարկման 3 կետերի շենքերը:
Վարակազերծվել են Վանաձորի, Կապանի շուկաները, Գյումրու շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքը, Տաշիրի «Դուստր Մելանյա» ՍՊԸ պանրի գործարանի տարածքը, 1 բնակելի շենք, 44 բանկոմատներ, 27 բանկային և 6 վարկային կազմակերպություններ և 15 այլ հանրային նշանակության վայրեր:
Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը:
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք կա. 1 մահ. հաստատված դեպքերը՝ 966
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, այս մասին տեղեկանցում...