Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից․ նախկինում 50 դեպք էր՝ մի աղբյուրից, հիմա՝ 16-30՝ 10-20 տարբեր աղբյուրներից
Նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը՝ մի աղբյուրից։ Իսկ հիմա հայտնաբերվում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հիմա մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոս մարում:
«Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կնանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 937-ի:
Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով):
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք կա. 1 մահ. հաստատված դեպքերը՝ 966
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, այս մասին տեղեկանցում...
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 977-ի. նոր հաստատված դեպքերի թիվն է 40. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալ է ներկայացրել
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ...