Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը․ Worldometer
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը, գրանցվել է վարակման 1 647 624 դեպք, ապաքինվել է 369 079 մարդ։ Այս մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։
Եվրոպայում վարակակիրների թվով Իսպանիան առաջ է անցել Իտալիայից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 157 053 դեպք, 15 970-ը՝ մահվան ելքով։
Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 147 577 դեպք, մահացել է 18 849-ը։
Գերմանիայում գրանցվել է 119,624 դեպք (մահացել է 2 607-ը), Ֆրանսիայում՝ 117,749 (մահացել՝ 12 210-ը), Շվեյցարիայում՝ 24 548 դեպք (1 001)։
Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 3 336 դեպք, հաստատվել է վարակման 81 907 դեպք:
Իրանում զոհերի թիվը հասել է 4 232 -ի, վարակակիրների թիվը 68 192 է:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 478 098 դեպք, որոնցից 17 919-ը՝ մահվան ելքով։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 977-ի. նոր հաստատված դեպքերի թիվն է 40. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալ է ներկայացրել
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք կա. 1 մահ. հաստատված դեպքերը՝ 966
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, այս մասին տեղեկանցում...
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...