Արցախում ապրանքների գների փոփոխություն է նկատվել. 7 ապրանքատեսակից՝ 5 գնաճ և 2 գնանկում
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 5 գնաճ և 2 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ոսպ 1կգ՝ 42 դրամ կամ 6.7%, հնդկաձավար 1 կգ` 20 դրամ կամ 3.0%,սուրճ «օրիգինալ լուսաստղ» 100 գրամ՝ 3 դրամ կամ 1.4%, շաքարավազ 1կգ՝ 2 դրամ կամ 0.7%, և թեյ «Ակբար » 100 գրամ՝ 2 դրամ կամ 0.3%:
Միջին գների անկում արձանագրվել է վարունգ 1կգ` 100 դրամ կամ 12% և կիտրոն 1հատ ՝ 17 դրամ կամ 5.7% ապրանքատեսակների համար:
Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: