Վրաստանը խստացրել է վերահսկողության չափանիշները Վերին Լարսում
«Ռուսթավի-2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ դաշտային վրան է տեղադրվել: Սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացի ջերմաչափվում է, կասկածելի ախտանիշների դեպքոոմ մարդը կտեղակայվի վրանում, այնուհետև կտեղափոխվի բժշկական հաստատություն, որտեղ բժիշկները կպարզեն՝ արդյո՞ք տվյալ անձը վարակված չէ կորոնավիրուսով:
Բացի այդ, Վրաստան մուտք գործող քաղաքացիները պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին Գուդաուրի առողջարանում գտնվող կարանտինային գոտում: Այս մասին լրագրողներին ասել է Մցխեթա-Մթիանեթի ղեկավար Շալվա Կերեսելիձեն:
Նրա խոսքով՝ անցակետում անվտանգության ստանդարտների խստացման նպատակն է կանխել կորոնավիրուսի մասշտաբային տարածումը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է հետևել Վրաստանով բեռնատարների տեղաշարժի կանոններին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...