ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի կացարաններից մեկում, օղի խմելու առաջարկի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն հասցեում բնակվող 56-ամյա մի տղամարդ:
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:
Դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջափնյակում ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի բիզնես-կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի «Պանորամա» բիզնես-կենտրոնի շենքի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...