ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջափնյակում ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախում Աջափնյակ վարչական շրջանի բակերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներն էին։ Հափշտակում էին կողային հայելիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն է։ Շուտով փաստական տվյալներ ձեռք բերվեցին կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդու մասին էր, որը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանների օպերատիվ տեսադաշտում ՝ դարձյալ մեքենաներից կատարած գողությունների համար։
Ապրիլի 7-ին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը մեքենաներից գողություններ է արել ոչ միայն Աջափնյակում, այլև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի բիզնես-կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի «Պանորամա» բիզնես-կենտրոնի շենքի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը դստեր վիրահատության փաստից հուզված` կոտրել էր հիվանդանոցի դռան ապակին
Յուրաքանչյուրիս մանկուց սովորեցրել են, որ գույքը չի կարելի փչացնել, ոչնչացնել` լինի խաղալիք, գիրք, թե դասասեղան, առավել...