Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխա կորոնավիրուսով է վարակվել․ Gulf News
Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է Gulf News-ը։
Ենթադրվում է, որ երեխաները վարակվել են բժշկական անձնակազմից։
«Մայրերի թեստը բացասական պատասխան է ցույց տվել, բայց նորածինների մոտ դրական է, ուստի մենք պետք է հասկանանք նրանց շփումների շրջանակը բժշկական անձնակազմի հետ»,-Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Նելու Թաթարուն:
Երեխաները ոչ մի ախտանիշ չունեն, նրանք բոլորը, բացի մեկից, իրենց մայրերի հետ ինքնամեկուսացել են տներում, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...