Մեծ Բրիտանիան մերժել է Թրամփի՝ Բորիս Ջոնսոնին COVID-19-ի բուժման հարցում օգնելու առաջարկը․ Business Insider
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին COVID-19-ի բուժման հարցում օգնելու առաջարկը, գրում է Business Insieder-ը։
Ջոնսոնի մամուլի քարտուղարը երեկ մերժել է այս առաջարկը՝ ասելով, որ «ցանկացած բուժում իրականացվում է վարչապետի բժիշկների հսկողությամբ»։
«Մենք վստահ ենք, որ վարչապետը լավագույն բուժումն է ստանում Առողջապահության ազգային ծառայության կողմից։ Ցանկացած բուժում, որը նա ստանում է, իրականացվում է վերջինիս բժիշկների հսկողությամբ», - ասել է մամուլի քարտուղարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար․ «Մենք շնորհակալ ենք բոլոր ջերմ բարեմաղթանքների համար, որոնք վարչապետը ստացել է գիշերվա ընթացքում»։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժելու հարցում։
«Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան այսօր առավոտյան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար։ Մենք կապվել ենք Բորիսի բոլոր բժիշկների հետ, տեսնենք՝ ինչ կլինի, բայց նրանք պատրաստ են սկսել»,- ասել էր ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...