Մեկուսացման պայմաններում առցանց առևտրի շրջանառությունը եռապատկվել է. Արշակյան
Մեկուսացման պայմաններում առցանց առևտուր իրականացնողները կարողանում են իրենց գործունեությունը շարունակել: Սա դրական տեղաշարժ է: Այսօր այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք առցանց առևտրի տարբեր հարթակներից տվյալներ ենք ստանում, և կարելի է ասել, որ ամբողջ շրջանառությունը եռապատկվել է: Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը ևս բազմապատկվել է՝ տարբեր հարթակներում, տարբեր գնահատականներով: Կարծում եմ՝ սա հետագայում ՀՀ-ի տնտեսության վրա և՛ թափանցիկության և՛ հարմարավետության առումով դրական արդյուք կցուցաբերի»,-ասաց նա:
Արշակյանը խոսեց նաև խոցելի խմբի թոշակառուների թոշակները առաքելու մասին, և նշեց, որ այդ գործընթացն արդեն ավարտին է մոտենում: Ընդհանուր 215 հազար թոշակառուների թոշակներն առաքվել են իրենց բնակարաններ, խոցելի խմբի նպաստները և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի գումարները ևս առաքվել են:
Նա ներկայացրեց, որ առաքման մասով՝ խնդիրներ են առաջացել կապված ավիաընկերությունների չվերթների չեղարկումների և սահմանափակումների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...