ԱՄՆ հետախուզությունը կորոնավիրուսի համաճարակը կանխատեսել է դեռևս նոյեմբերին. ABC
Ամերիկյան հետախուզությունը չինական Ուհանում վարակի բռնկման մասին իմացել է դեռևս 2019 թվականի նոյեմբերին: Այս մասին ապրիլի 8-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
ԱՄՆ-ի բժշկական հետախուզության ազգային կենտրոնի կողմից (NCMI) գաղտնազերծված զեկույցում ասվում է, որ չինական քաղաքում վարակ է տարածվում, որի պատճառով մարդիկ ստիպված են լինում փոխել սովորական կենսակերպը: Այն նաև ազդել է գործարար ակտիվության վրա: Նման եզրահանգումներ արվել են հավաքված տվյալների և արբանյակային լուսանկարների հիման վրա:
Զեկույցում նշվել է, որ վարակի բռնկումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Ընդ որում, ըստ հետախուզության տվյալների, Չինաստանի իշխանությունները թաքցրել են, որ համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ չինացի բժիշկները, ըստ հրատարակության, իմացել են, որ գործ ունեն նոր հիվանդության հետ դեկտեմբերի վերջին միայն:
Զեկույցը, ինչպես ճշտել են ABC-ի աղբյուրները, իշխանություններին ներկայացվել է նոյեմբերի 26-ին: Խոսքը պաշտպանության նախարարության հետախուզական կոմիտեի, շտաբների պետերի միացյալ կոմիտեի և Սպիտակ տան մասին է: Դեկտեմբերին և հունվարին այդ թեման քննարկվել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կանոնավոր ճեպազրույցների ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...