ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում 2 դեղամիջոց դրական արդյունք է արձանագրել. РИА Новости
ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ երկու դեղամիջոց դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման պայքարում:
РИА Новости-ն գրում է, վերջինս մասնավորեցրել է, որ իրենք նման արդյունք են ստացել ավելի քան 30 հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո:
Մակսյուտովն ընդգծել է, որ հատուկ հակավիրուսային ազդեցության դեղամիջոցների ընտրությունն իրականացվել է աշխարհում կլինիկական հետազոտություններից ստացված տվյալների բիոտեղեկատվական ուսումնասիրության հիման վրա:
Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հետ միասին սկսել են 22 նոր դեղամիջոցի հետազոտություն իրականացնել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...