Ադրբեջանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում, կարծես թե, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն, լավ իմանալով այդ երկրի ռազմակաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ կդիմեն բիրտ միջոցների:
Գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում բողոքի ակցիաներ են: Բողոքում են մեկուսացման մեջ գտնվողները, որոնց 14 օրը լրացել է, սակայն ոչ թեստավորում են, ոչ էլ թույլ են տալիս գնալ իրենց տները: Բողոքում են սպասարկման, առևտրի, սննդի կազմակերպման ոլորտների ներկայացուցիչները, որոնց այդպես էլ ոչ մի պետական աջակցություն չի ցուցաբերվում: Իսկ ահա ռուս-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով ավելի է սրվում:
Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր վերադառնում են ՌԴ-ից, սահմանն անցնելուց հետո հայտնվում են վրանային պայմաններում կարանտինի մեջ: Կարանտինի մեջ են գտնվում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ՌԴ-ից դիակ են տեղափոխել, իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ դիակը արդեն երրորդ օրն է, ինչ գնտվում է ռուս-ադրբեջանական սահամանի մոտ՝ դագաղը պարզապես գետնին դրված»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...