ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեմպը ջարդելու ջանքերը պետք է կրկնապատկենք, որ լայնածավալ տարածման վտանգ չլինի. Թորոսյան
«Երեկ ողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր հաստատված դեպք»: Այս մասին ասօր ՝ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սա ինքնին դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ մենք ազգովի շարունակենք այն միջոցառումները՝ պահպանելու այդ թիվը, հասնելու ավելի ցած ցուցանիշների:
Նախախարը խորհուրդ է տվել չմտածել, որ ամեն ինչ հետևում է, և որ չարժե անհանգստանալ. «Կորը հարթացնելու, տեմպը ջարդելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք, որպեսզի այս դրական արդյունքը կարողանանք պահպանել շատ երկար ժամանակ: Այնքան, մինչև վստահ կլինենք, որ լայնածավալ տարածման վտանգ չկա: Եթե օրական տոկոսային թվերով ենք նայում, ապա վերջին երեք օրերին եղել է այսպիսի տոկոսային աճ՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս և վերջին օրը՝ 1,3 տոկոս: Եթե այսօրվա թվերով նայենք, ապա ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ»:
Թորոսյանի խոսքով՝ այժմ խնդիր է այդ տեմպը գցել որքան հնարավոր է, որպեսզի Հայաստանում այնքան լինի հեռակա կրկնապատկման տեմպը, որ նախկինում հաստատված դեպքերը դուրս գրվեն ԲԿ-ներից, և նոր դեպքերը տեղավորվեն մահճակալային ֆոնդում:
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր. Մոսկվայից ժամանած քաղաքացիներ
Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր: Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից: Մանրամասները՝ news.a...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...