Մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա, գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին․ Փաշինյան
«Իմ որոշմամբ՝ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, և այդ գումարները օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար», – այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ շատ է հիշատակվում պաշտոնյաների պարգևատրման հանգամանքը։ Նա հաշվարկեց, որ դրան տարեկան ուղղվում է մեկ միլիարդ դրամ։ Եվ եթե այդ գումարը բաժանվի Հայաստանի թոշակառուներին, ապա ամեն թոշակառուի ամսական թոշակը կբարձրանա ընդամենը 165 դրամով։
Նա նշեց, որ 2020 թվականին արդեն իսկ այդ 165 դրամից 24 անգամ ավելի գումարով բարձրացրել են թոշակառուների թոշակները։ Իսկ պարգևավճարներով, ըստ Փաշինյանի, իրենք լուծում են այլ խնդիր՝ ապահովում են այլ մարդկանց աշխատավարձերի բարձրացումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...