Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղատնտեսական վարկերի տոկոսները․ վարչապետ
Ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց օգտատերերից մեկի հարցին, որը պնդում էր, որ գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքները սկսել, քանի որ բանկերը վարկեր չեն տալիս։ Փաշինյանն ասաց, որ հիմա կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է իրականացնում նաև գյուղատնտեսության ոլորտում։
Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունը զրոյացրել է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և նույնը վերաբերում է միկրովարկերին։ Նա նշեց, որ բանկերում էլ վարկ ստանալու հերթեր են, ու իրեն զեկուցել են, որ սոցիալական հեռավորությունը չի պահվում։
Վարչապետի խոսքերով՝ մինչև 1 մլն դրամով վարկեր են տրվում, և հենց վարկերի համար տրված գումարը սպառվի, կառավարությունը նոր միջոցներ կտրամադրի՝ վարկավորումներն իրականացնելու համար։
Սակայն մյուս կողմից, ըստ Փաշինյանի, իրականացվում են նաև այլ հակաճգնաժամային քայլեր, որոնք սուբսիդավորում են խելացի անասնագոմերի, կաթիլային ոռոգումով այգիների և գյուղատնտեսական այլ ենթակառուցվածքների ստեղծման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...