Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել
Արարատի մարզում ական է պայթել, ինչի հետևանքով 33-ամյա քաղաքացին վնասվածքներ է ստացել:
Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ Ոստիկանությունը հաղորդում ստացել է ապրիլի 5-ին՝ ժամը 14.50-ին բժշկական կենտրոնից.
«Համաձայն հաղորդման՝ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Պ. Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի»:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ. Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, կնոջ ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է վնասվածքներ:
«Դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,- լրատվամրջոցին հայտնել են ոստիկանությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...